7 տեսակի խաղեր երեխայի զարգացման համար

Երեխաները սիրում են խաղալ: Եվ եթե ձեզ թվում է, որ նրանց խաղը պարզապես զվարճանալու համար է պետք, դա այդպես չէ։ Խաղը շատ կարևոր է երեխայի աճի և զարգացման համար: Նրա շնորհիվ է, որ երեխաները զարգացնում են սեփական «ես»-ի զգացումը, շփվում հասակակիցների հետ, կապեր հաստատում այլ մարդկանց հետ և կիսվում կարևոր տեղեկություններով:


Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում խաղ ասվածը

Պարզ ասած, խաղը կարելի է սահմանել որպես հաճույք ստանալուն ուղղված կամավոր գործունեություն: Այն մեծապես ազդում է երեխաների զարգացման վրա, քանի որ զարգացնում է նրանց ինքնագիտակցությունը և սովորեցնում, թե ինչպես լուծել սոցիալական խնդիրները։ Խաղն օգնում է երեխային հանգստանալ և հաղորդակցություն հաստատել հասակակիցների հետ:


Ինչու՞ է խաղը կարևոր երեխայի զարգացման համար

Հոգեբանները առանձնացնում են խաղային գործունեության երեք հիմնական նպատակ.

  • Խաղը հանդիսանում է երեխաների ուսուցման հիմնական տարրը: Խաղի միջոցով երեխաները ընդօրինակում են մեծերին և սովորում նոր հմտություններ.
  • Խաղը թույլ է տալիս երեխային սեր զգալ հասակակիցների և ծնողների նկատմամբ.
  • խաղն օգնում է երեխային հաղթահարել հուզական սթրեսը:

Այսպիսով ցանկանում ենք Ձեզ ծանոթացնել 7 տեսակի խաղերի հետ, որոնք ազդում են երեխայի զարգացման վրա։
1.  Ազատ խաղ

Ազատ խաղը տեղի է ունենում, օրինակ, երբ երեխան անկանոն շարժումներ է անում իր ձեռքերով և ոտքերով: Արտաքինից դա պատահական շարժումներ է թվում, բայց դա միանշանակ խաղի ձև է: Այն հաճախ նկատվում է նորածինների մոտ:

Առավելությունները․
  • երեխան փորձում է շարժումներ կատարել և ինտուիտիվ կերպով սովորում է արտահայտել իր հույզերը շարժումների միջոցով.
  • ազատ խաղը հիմք է ստեղծում ապագա խաղային գործունեության համար:
Օրինակներ.
  • ձեռքերի և ոտքերի անկանոն շարժումներ;
2. Զուգահեռ խաղ

Զուգահեռ խաղը սովորաբար տեղի է ունենում 1-ից 2 տարեկան երեխաների մոտ, երբ նրանք խաղում են միասին, բայց քիչ փոխազդեցություն ունեն միմյանց հետ: Արտաքինից թվում է, թե երեխաներն ամեն մեկն ինքնուրույն են խաղում՝ չփորձելով գրավել ուրիշների ուշադրությունը։ Զուգահեռ խաղի ընթացքում երեխան կարող է դիտարկել մյուս երեխաներին և դրա հիման վրա փոփոխություններ կատարել իր խաղում: Բայց նա չի փորձի որեւէ կերպ ազդել իր հասակակիցների վրա։

Առավելությունները․
  • զուգահեռ խաղը երեխային սովորեցնում է շփվել հասակակիցների հետ.
  • երեխային սովորեցնում է, թե ինչն է իրեն պատկանում, իսկ ինչը` ոչ.

Օրինակներ.
  • դեպքեր, երբ երեխան ինչ-որ մեկի հետ կիսվում է իր խաղալիքներով.
  • դերային խաղեր և կոստյումային խաղեր․
3. Անկախ խաղ

Անկախ խաղը սովորաբար նկատվում է 3-4 տարեկան երեխաների մոտ։ Նման խաղի ժամանակ երեխան տարվում է խաղալիքներով, նա վերցնում է դրանք ու զննում։ Նրան չեն հետաքրքրում մոտակայքում գտնվող հասակակիցները: Անկախ խաղը կարևոր է երեխաների համար, ովքեր դեռ չեն հասցրել տիրապետել անհրաժեշտ ֆիզիկական կամ սոցիալական հմտություններին և կարող են ամաչկոտ լինել հասակակիցների հետ մտերմություն անելիս:

Առավելությունները
  • երեխան սովորում է լինել անկախ.
  • երեխան ինքնուրույն որոշումներ է կայացնում.
  • երեխան զարգացնում է ինքնավստահություն՝ շփվելով հասակակիցների հետ.
  • զարգացնում է երեխայի երևակայությունը և ստեղծագործական ունակությունները.
  • երեխան ինքնուրույն ձեռք է բերում նոր գիտելիքներ իրեն շրջապատող աշխարհի մասին.

Օրինակներ.
  • երևակայական իրադարձությունների խաղարկում;
  • Նկարչություն.
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԱՆՎՃԱՐ ԷԼ․ ԳԻՐՔ
Хаим Г. Гинот "Воспитай счастливого ребенка. Развитие личности от 3 до 12 лет"

Լրացրե՛ք Ձեր տվյալները և ստացեք այն հենց հիմա
Էլ․ գիրքը կուղարկվի Ձեր էլ․ փոստին
4. Երևակայական խաղ

Երևակայական խաղի ընթացքում երեխաները պատկերացնում են տարբեր իրավիճակներ և առանձնացնում իրենց համար կոնկրետ դերեր, իսկ հետո խաղարկում են երևակայական սցենարներ: Այս տեսակի խաղերը բարելավում են երեխայի հույզերի արտահայտման ընթացքը։

Առավելությունները
  • երևակայական խաղերը զարգացնում են երեխայի հետաքրքրությունը շրջապատող աշխարհի նկատմամբ.
  • զարգացնում են երեխայի երևակայությունը և ստեղծագործական ունակությունները.
  • զարգացնում է խնդիրների լուծման հմտություններ;
  • զարգացնում լեզվական հմտությունները;

Օրինակներ.
  • դերային խաղեր;
  • զրույցներ տիկնիկների հետ;
  • փափուկ խաղալիքների հանդեպ հոգատարության և կարեկցանքի դրսևորումներ
5. Մրցութային խաղ

Սա կազմակերպված խաղ է՝ հաղթելու և պարտվելու հստակ կանոններով ու պայմաններով։ Ֆուտբոլը և բոլոր տեսակի բակային և սեղանի խաղերը մրցութային խաղերի օրինակներ են:

Առավելությունները․
  • երեխան սովորում է խաղալ կանոններով.
  • երեխան սովորում է համբերատար լինել սպասելով խաղի իր հերթին.
  • երեխան սովորում է գործել թիմում.

Օրինակներ.
  • Սեղանի խաղեր;
  • բացօթյա խաղեր՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և այլն։
6. Ֆիզիկական խաղեր

Սա խաղի տեսակ է, որն իրենից ենթադրում է ֆիզիկական ակտիվության գործածություն:

Առավելությունները․
  • խրախուսում է երեխայի ֆիզիկական ակտիվությունը.
  • զարգացնում է ընդհանուր մկանային համակարգը.

Օրինակներ.
  • Հեծանվավարություն,
  • պաղկվոցի,
  • գնդակով խաղեր.
7. Կառուցողական խաղ
Սա ներառում է ցանկացած տեսակի խաղ, որն իրենից ենթադրում է որևէ բան հավաքել կամ կառուցել:

Առավելությունները
  • խաղը դրդում է երեխային կենտրոնանալ նպատակին հասնելու վրա.
  • սովորեցնում է պլանավորում և համագործակցություն;
  • սովորեցնում է հաստատակամություն;

Օրինակներ.
  • Լեգոներ հավաքել;
  • ավազե ամրոց կառուցելը.


Հիշեք՝ խաղերը կարևոր են երեխաների աճի և զարգացման համար, ուստի ծնողները չպետք է խանգարեն իրենց երեխայի խաղին: Հնարավորության դեպքում ծնողները պետք է հաճախ խաղան իրենց երեխայի հետ. սա ամրապնդում է հուզական կապը:
Վերադառնալ
Click to order
Total: 
Անուն Ազգանուն
Էլ․ փոստ
Հեռախոսահամար
Առաքման հասցե
Առաքումը մինչև 5000 դրամի պատվերների դեպքում արժե 500 դրամ, իսկ 5000 դրամից ավելի պատվերների դեպքում անվճար է։ Մարզեր առաքման դեպքում հնարավոր է առաքման արժեքի փոփոխություն։
Նշումներ
Պրոմոկոդ (եթե առկա է)
Made on
Tilda