Ֆիննական կրթական համակարգի առանձնահատկությունները

Ֆիննական կրթական համակարգը հիացնում է մանկավարժներին ամբողջ աշխարհում
Ստորև կդիտարկենք դրա 7 հիմնական սկզբունքները․
Հավասարություն
Ֆինլանդիայի կրթական համակարգում չկան «էլիտար» և «հասարակ» դպրոցներ։ Բոլորն հագեցած են նույն սարքավորումներով, հնարավորություններով և ֆինանսավորմամբ: Ուսուցիչները չգիտեն, թե ովքեր են երեխաների ծնողները, ուստի նրանք տարբերություն չեն դնում  աշակերտների մեջ:
Չկան «վատ» և «լավ» աշակերտներ. Մի դասարանում սովորում են տարբեր մտավոր և ֆիզիկական ունակություններով երեխաներ։ 1-ին դասարանից աշակերտներին սովորեցնում են իրենց իրավունքները և սովորեցնում հոգ տանել իրենց մասին:
ՈՒսման վարձավճարի բացակայություն
Ֆինլանդիայի դպրոցներում կրթությունն անվճար է։ Բոլոր աշակերտների համար անվճար են լանչերը, էքսկուրսիաները, թանգարաններ այցերը և բոլոր մնացած արտադպրոցական գործողությունները։ Ինչպես նաև անվճար է տրանսպորտը, դասագրքերը, գրենական պիտույքները: Ցանկացած գումարի հավաքագրում խոստրեն արգելված է։
Անհատականություն
Յուրաքանչյուր աշակերտ սովորում է անհատական ​​պլանի համաձայն: Նույն դասաժամին երեխաները կատարում են տարբեր բարդության վարժություններ։ Եվ դրանց համար գործում է առանձին գնահատման սանդղակ։
Գործնական վերաբերմունք
Ֆիններն ասում են. «Կամ պատրաստվում ենք կյանքին, կամ քննություններին։ Մենք ընտրում ենք առաջինը»: Ուստի ֆիննական դպրոցներում քննություններ չկան։ Դպրոցը սովորեցնում է ձեզ, թե ինչն է օգտակար կյանքում: Ֆին երեխաները գիտեն, թե ինչ է պորտֆելը, պայմանագիրը, բանկային քարտը։ Նրանք գիտեն, թե ինչպես հաշվարկել ժառանգության հարկի կամ վաստակած եկամտի տոկոսը, ստեղծել այցեքարտի կայք ինտերնետում և հաշվարկել ապրանքների գինը զեղչով։
Վստահություն
Ֆիննական դպրոցներում ուսուցիչների յուրաքանչյուր քայլ չի ստուգվում։ Երկրում կրթական ծրագիրը միասնական է, բայց յուրաքանչյուր ուսուցիչ ընտրում է իրեն հարմար դասավանդման մեթոդը։
Դասարանում երեխաները կարող են ինքնուրույն ինչ-որ բան անել: Եթե ​​գրականության դասաժամին  օրինակ ծրագրով ներառված է ֆիլմի դիտում, իսկ որևէ աշակերտին դա չի հետաքրքրում, ապա նա կարող է օրինակ  գիրք կարդալ իր ցանկությամբ։
Ինքնուրույնություն
Ֆինները կարծում են, որ գլխավորը երեխային ինքնուրույն կյանքի նախապատրաստելն է։ Ուստի իրենք իրենց երեխաներին սովորեցնում են ինքնուրույն գիտելիք ձեռք բերել։ Ուսուցիչը չի պատմում նոր թեմաներ՝ տեղեկատվությունը գրքերում առկա է: Բայց նրանց սովորեցնում են օգտվել տեղեկատուից, տեքստից, ինտերնետից, հաշվիչից:
Հարգանք ուսուցչի նկատմամբ
Ֆինլանդիայում ուսուցչի մասնագիտությունը ամենահեղինակավորներից է: Ուսուցիչների աշխատավարձն ավելի բարձր է, քան փաստաբանի կամ նոտարի աշխատավարձը. Ուսուցիչները ազատվում են հաշվետվություն կազմելուց կամ ատեստավորումից: Նրանք ինքնուրույն ընտրում են դասագրքեր, կազմում թեստեր և մշակում դասավանդման մեթոդներ։
Click to order
Total: 
Անուն Ազգանուն
Էլ․ փոստ
Հեռախոսահամար
Առաքման հասցե
Առաքումը մինչև 5000 դրամի պատվերների դեպքում արժե 500 դրամ, իսկ 5000 դրամից ավելի պատվերների դեպքում անվճար է։ Մարզեր առաքման դեպքում հնարավոր է առաքման արժեքի փոփոխություն։
Նշումներ
Պրոմոկոդ (եթե առկա է)
Ուսուցողական և Զարգացնող Խաղալիքներ
Made on
Tilda