Ուսուցողական խաղ «Քարտեզ և դրոշներ»

7400.00
դր.
✅Խաղն ընդլայնում է երեխայի գիտելիքները աշխարհի և պետությունների մասին: Երեխան կսովորի մայրցամաքներն ու օվկիանոսները, պետությունների մեծ մասը, կտարբերի դրանց դրոշները:
✅Խաղը կնպաստի երեխայի հիշողության, ուշադրության, մանր մոտորիկայի, ճանաչողության, տարածական կողմնորոշման զարգացմանը, կվարժեցնի նրան ուսումնական գործընթացին:

Ինչպես խաղալ՝
  • Յուրաքանչյուր երկրին ծանոթանալիս թղթի վրա պատկերեք այդ երկրի խորհրդանիշ երևույթները, առարկաները, մթերքները և դրոշը:
  • Երեխային խնդրեք գտնել որևէ երկիր և դրան համապատասխանող դրոշը: Այդպես աստիճանաբար երեխան կսկսի մտապահել երկրների աշխարհագրական դիրքերը և դրոշները:
  • Սովորեցրեք երկրները՝ դրանք որևէ խորհրդանշական երևույթի հետ ասոցացնելով (օրինակ՝ Ռուսաստան և մատրյոշկա):
  • Յուրաքանչյուր երկրի հետ կապված հետաքրքիր տեղեկատվություն կամ պատմական իրադարձություն պատմեք երեխային:
  • Երեխային խնդրեք, որ դրոշներն արագ տեղադրի անցքերի մեջ, անկախ համապատասխանությունից: Խաղը ուղղված է մոտորիկայի և ուշադրության զարգացմանը:
  • Խնդրեք երեխային գտնել որոշակի գույնի երկրները և սովորեցրեք երկրները ըստ գույների:
  • Երեխայի առջև դրեք 5-7 դրոշներ: 10 վայրկյան նայելուց հետո, շրջեք դրանք և խնդրեք վերհիշել որևէ մեկը և պատկերել թղթի վրա:
  • Երբ երեխան արդեն սովորի պետությունները, կարող եք սովորեցնել նաև դրանց մայրաքաղաքները:
  • Երեխային բացատրեք դրոշների խորհրդանշական իմաստը և խնդրեք իրեն ստեղծել իր սեփական դրոշը, որը կկրի իր համար կարևոր հատկանիշների խորհրդանիշը:
  • Խնդրեք երեխային պատկերացնել իր ստեղծած մայրցամաքը կամ երկիրը: Ինչպիսի՞ն կլինի այն, ո՞րտեղ կգտնվի, տա՞ք կլինի, թե՞ ցուրտ, ինչպիսի՞ մարդիկ կբնակվեն այնտեղ, ի՞նչ օրենքներ կգործեն:

Չափս ՝ 34,5 x 26,5 x 3,5 սմ
Տարիք ՝ 3+
Click to order
Total: 
Անուն Ազգանուն
Էլ․ փոստ
Հեռախոսահամար
Առաքման հասցե
Առաքումը մինչև 5000 դրամի պատվերների դեպքում արժե 500 դրամ, իսկ 5000 դրամից ավելի պատվերների դեպքում անվճար է։ Մարզեր առաքման դեպքում հնարավոր է առաքման արժեքի փոփոխություն։
Նշումներ
Պրոմոկոդ (եթե առկա է)
Made on
Tilda