Սեղանի խաղ «Ջենգա»

5000.00
դր.
«Ջենգա»՝ խաղ թե՛ ողջ ընտանիքի, թե՛ ընկերական ցանկացած հավաքույթի համար։
✅Ուրախ ժամանցը երաշխավորված է։

Ինչպես խաղալ՝
  • «Ջենգա» սեղանի խաղը կարող են խաղալ 2-4 խաղացող: Խաղի տևողությունը 5-10 րոպե է: Խաղի սկզբում անհրաժեշտ է կառուցել 18 հարկանի աշտարակ:
  • Յուրաքանչյուր հարկը կազմված է 3 փայտիկից, որոնք դրվում են կիպ՝ մեկը մյուսին զուգահեռ: Յուրաքանչյուր հաջորդ հարկի փայտիկները տեղադրվում են նախորդ հարկի փայտիկներին ուղղահայաց:
  • Երբ 18-հարկանի աշտարակը պատրաստ է, խաղացողները սկսում են քայլեր կատարել: Առաջինը քայլում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը: Քայլը հետևյալն է. խաղացողը ստորին հարկերից հանում է մեկ փայտիկ և տեղադրում աշտարակի ամենավերևում՝ կառուցելով նոր հարկ:
  • Չի թույլատրվում վերցնել միայն ամենավերին հարկի փայտիկները: Նոր հարկը նույնպես պետք է կառուցել 3 փայտիկից: Քանի դեռ վերևում կառուցվող հարկի 3 փայտիկները տեղադրված չեն, դրանց վրայից նոր հարկ կառուցել չի թույլատրվում: Փայտիկը կարելի է ստորին հարկերից հանել միայն մեկ ձեռքով: Երկու ձեռքը կարելի է օգտագործել, սակայն միաժամանակ երկու ձեռքով դիպչել աշտարակին չի թույլատրվում: Կարելի է փայտիկները հրել, տեղաշարժել՝ ազատելու համար հանվող փայտիկին հասնելու ճանապարհը: Ցանկացած տեղաշարժված փայտիկ կարելի է թողնել իր տեղում և դադարեցնել դրա հանելը, եթե դրա պատճառով աշտարակը կարող է փուլ գալ:
  • Քայլն ավարտված է համարվում, եթե քայլից հետո անցնում է 10 վայրկյան կամ երբ հաջորդ մասնակիցը ձեռքով հպվում է աշտարակին: Խաղն ավարտվում է, երբ աշտարակը փուլ է գալիս: Կարող է փուլ գալ ողջ աշտարակը կամ ընդամենը մի քանի փայտիկ: Պարտվում է այն մասնակիցը, որի խաղի ժամանակ աշտարակը փուլ է գալիս: Եթե խաղացողները նախնական պայմանավորվածություն ունեն, ապա խաղը կարող են շարունակել, եթե փուլ է եկել մեկ կամ մի քանի փայտիկ:
  • Խաղը զարգացնում է մատների ու ձեռքի ճարպկությունը, մանր մոտորիկան:

Տարիքը՝ 3+
Click to order
Total: 
Անուն Ազգանուն
Էլ․ փոստ
Հեռախոսահամար
Առաքման հասցե
Առաքումը մինչև 5000 դրամի պատվերների դեպքում արժե 500 դրամ, իսկ 5000 դրամից ավելի պատվերների դեպքում անվճար է։ Մարզեր առաքման դեպքում հնարավոր է առաքման արժեքի փոփոխություն։
Նշումներ
Պրոմոկոդ (եթե առկա է)
Made on
Tilda